Դովեղի տներից մեկի բակում օձ է նկատվել․ փրկարարները նրան տեղափոխել են անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

գյուրզա

Հունիսի 1-ին՝ ժամը 10։34-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:։

--00—ԼՄ