Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի մոտ խաղողի այգի է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հրդեհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 3ետրվարի 16-ին, ժամը 14:05-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դովեղ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ խաղողի այգում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:45-ին:

Այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի, փայտե տնակ (մոտ 24 քմ) և փայտե ցանկապատ (22.5 քմ):