Արվեստագետները վախենում են, դրա համար հանրահավաքին չեն մասնակցում. Մհեր Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանն Ազատության հրապարակում անդրադարձել է արվեստագետների՝ «Դիմադրություն» շարժմանը չմիանալու պատճառներին։

«Ո՞րն է պատճառը, ձեզ հետաքրքիր է։ Էլեմենտար վախը, պարզ տեքստով ասեմ․․․․ Մարդկային վախը, մարդը կա՛մ վախկոտ է, կա՛մ վախկոտ չի․ եկեք չվերագրենք ամեն ինչ աշխատանքից ազատվելուն և մնացած բաներին»,-ասել է Մհեր Մկրտչյանը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ ինքնական Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա։