Խորհրդարանի մոտ մեծաթիվ ոստիկանական զորք է կուտակվել. սպասվում է Փաշինյանի այցն ու հանրահավաք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Խորհրդարան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ ոստիկանությունը մեծաթիվ քանակությամբ ուժեր է կուտակել հարակից Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում ու անգամ Սիրահարների այգում։ 24News-ի տեսախցիկը ֆիքսել է հավաքված ոստիկաններին, որոնք եկել էին հատուկ ավտոբուսներով, կան նաև ոստիկանությանը պատկանող, սակայն սովորաբար զինվորականների կողմից օգտագործվող բեռնատար մեքենաներ։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարան է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու ԱԺ-ի հետ կառավարության հարց ու պատասխանին։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Դիմադրության շարժումը» 15:30 հանրահավաք է անցկացնելու Ֆրանսիայի հրապարակում, և իշխանությունը, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունի, որ ընդդիմությունը կփորձի շրջափակել ԱԺ շենքն այն պահին, երբ ներսում կլինի Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ