ԱՄՆ-ն խոստացել է օգնել Վրաստանին Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

աշխարհ

Վաշինգտոնը կօգնի Վրաստանին Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում, ինչպես այժմ օգնում է Ուկրաինային։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մանրամասն կանգ չեմ առնի այն վարկածների վրա, որոնք տեսնում ենք Մոսկվայի դեպքում, թեև կասեմ, որ մենք արդեն ցույց ենք տվել, այդ թվում՝ Ուկրաինայի օրինակով, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են այս տարածաշրջանում գործընկերներին», - Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՌԵԳՆՈՒՄ գործակալությունը։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց Ուկրաինայի ապաազգայնացման հատուկ գործողությունը, վրացական կառավարության անդամները բազմիցս հայտարարել են, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Թբիլիսին ներքաշվի Մոսկվայի հետ հակամարտության մեջ: 

Բացի այդ, Վրաստանը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

--00--ԿԿ