ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 10-13, ապա կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում է քամու ուժգնացում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

image_750x_61a78313ad628.jpg
Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 
 
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

--00--ՀԶ