«Վերածնվող Հայաստան»-ը երթով կշարժվի Ազատության հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

default.jpg

ԱԺ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երթով կշարժվի դեպի Ազատության հրապարակ։

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Այսօր` ժամը 18:00, հավաքվում ենք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգու տարածքում և երթով շարժվում դեպի Ազատության հրապարակ` մասնակցելու «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքին»։

--00—ՀԶ