Երևանում հանդիպել են «Վերածնվող Հայաստան» և ԱՀ «Արդարություն» կուսակցությունների ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

քաղաքական

Օգոստոսի 13-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի գլխավորությամբ, Երևանում աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի և Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ, տեղեկացնում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակից։

Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն առնչվում էին վերջին շրջանում Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սահմաններում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։ Քննարկվել են համատեղ ջանքերով մարտահրավերները նվազեցնելուն, իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված քայլեր։

Մասնակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերի համատեքստում։

--00--ՏՏ