Ռուսաստանցի զբոսաշրջիկների 8 %-ը պատրաստվում է մայիսյան տոների արձակուրդներն անցկացնել ՀՀ-ում 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 5, 24News

ռուս

Հայաստանը երրորդ նախընտրելու ուղղությունն է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, որոնց 8 % -ը պատրաստվում է մայիսյան տոների կապակցությամբ հայտարարված արձակուրդներն անցկացնել մեր երկրում։ Այս մասին նշվում է ռուսաստանյան OneTwoTrip զբոսաշրջային կայքի արված հետազոտությունում։ 

«Առաջին ուղղությունը, ուր պատրաստվում են մեկնել ՌԴ-ից, Թուրքիան է։ Այդ երկիր մեկնելու համար տոմսեր են փնտրել զբոսաշրջիկների շուրջ 23 %-ը։ Երկրորդ տեղում Ուզբեկստանն է, որտեղ պատրաստ են ուղևորվել 9 %-ը, իսկ արդեն երրորդ երկրում Հայաստանն է՝  8 %-ով։ Ռուսաստանցիների չորրորդ նախընտրելու ուղղությունը Ադրբեջանն է՝ 5 %, իսկ հինգերորդ տեղերը բաժանում են Ղրղզստանն ու ԱՄԷ-ն», - ասված է հետազոտությունում։

--00—ԼՄ