Պուտինը հանձնարարել է «ոչ բարեկամական երկրներից» մարտի 31-ից գազի համար ռուբլի գանձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հանձնարարել է կառավարությանը, Կենտրոնական բանկին և «Գազպրոմ» ընկերությանը մինչև մարտի 31-ն իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ «ոչ բարեկամական երկրներից» ռուսական գազի համար ռուբլիով գանձում իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է հատկապես Եվրամիության անդամ երկրներին, որոնք Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո խիստ պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ ԵՄ անդամ Գերմանիան և Ֆրանսիան արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են ՌԴ-ին մատակարարվող գազի դիմաց վճարել բացառապես դոլարով և եվրոյով։

--00--ՍԳ