Եթե ապրիլի 1-ից «ոչ բարեկամ» երկրները ռուբլով չվճարեն գազի դիմաց՝ պայմանագրերը կարող են լուծարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

 

տռռեգտեռգ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ բնական գազի առևտրի մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Միաժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե ս. թ. ապրիլի 1-ից «ոչ բարեկամ» երկրները ռուբլով չվճարեն գազի դիմաց՝ Ռուսաստանը դա կդիտի իբրև պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարում, իսկ այդ դեպքում գործող պայմանագրերը կլուծարվեն:

Կրեմլի ղեկավարը մարտի 23-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը այսուհետ ռուսական ռուբլով է գազ վաճառելու եվրոպական և այլ «ոչ բարեկամական» երկրներին:

 

--00--ՍԳ