Նախնական արդյունքներով՝ Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին հաղթել է Գարիկ Սարգսյանը

Հայտնի են Վեդի համայնքի ընտրությունների նախնական ընդհանուր արդյունքները:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 5971 ձայն, իսկ «Իմ հզոր համայնք»-ը  4812 ձայն:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցել են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ ՔՊ ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը: 

--00--ՀԶ