Վերդիում ՔՊ-ն և «Հանրապետությունը» ինքնաբացարկ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Սարգսյանը գրառում է տարածել ֆեյսբուքյան էջում ՝ Վեդի խոշորացված համայնքի բնակիչներին տեղեկացնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։ 

«Դիմումները քննարկվելու են այսօր` ժ. 11։00֊ին՝ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։ 

Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով՝ բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։ 

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին։ 

#Ապագա_կա_Վեդի

ԵՎ այդ ապագան միասին ենք կերտելու»,-գրել է Գարիկ Սարգսյանը:

Նշենք, որ Վեդիում նոր ընտրություններ կլինեն, քանի որ, ՏԻՄ օրենքի համաձայն, եթե որևէ ուժ չունի սահմանված մանդատների մեծամասնությունը, չի կարող միայնակ ստանձնել կառավարումը։

 

Վեդիում ՏԻՄ ընտրություններն ունեն հետևյալ պատկերը. 

«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 8666 քվե կամ 44,08 %,

«Հանրապետություն» կուսակցություն – 3299 քվե կամ 16,78 %,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 7690 քվե կամ 39,12 %:

--00—ԼՄ