Ռուսաստանը և Ուկրաինան 2 անգամ գերիների փոխանակում են իրականացրել. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ փոխանակվել են գերիներով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա միաժամանակ նշել է, որ ՌԴ ՊՆ-ն ամեն օր բացում է հումանիտար միջանցքներ և կազմակերպում է բնակավայրերից խաղաղ բնակիչների տարհանում։

«Սակայն, ԵՄ-ն ոչ մի կերպ չի կարողանում ազդել Կիևի վրա, որպեսզի ուկրաինական ազգայնականները չթաքնվեն քաղաքացիական անձանց թիկունքում, նրանց օգտագործելով որպես կենդանի վահան և չարգելափակեն այդ մարդկանց ելքը դեպի Ռուսաստան»,-նշել է Զախարովան, հավելելով, որ այդ փաստերի ընդունումը ԵՄ-ի կողմից կարող է քանդել արևմտյան ԶԼՄ-երի ստեղծած կեղծ պատկերը։

--00--ՍԳ