Գերիների փոխանակման աշխատանքը շարունակվում է. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1.jpg

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային այսօր ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման աշխատանքների վերաբերյալ: Զախարովան հիշեցրեց` Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մանրամասն պատմել է այդ գործընթացի մասին:

Զախարովան, շեշտելով, որ օրեր առաջ արդեն գերիների առաջին խմբի փոխանակումը տեղի է ունեցել, նկատեց` դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք:

«Գործընթացը շարունակվում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս