Շփման գծի մոտ իրականացվող միջոցառումները դիրքային զիջումներ չեն. Ասկերանի վարչակազմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Արցախ

Այս օրերին շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմը:

«Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ»,- ասված է հայտարարության մեջ: