Չի բացառվում՝ Ադրբեջանը որոշ տեղերում հարվածներ հասցնի, փորձում է իր հարցերն արագ լուծել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Չի բացառվում՝ Ադրբեջանը որոշ տեղերում հարվածներ հասցնի, փորձում է իր հարցերն արագ լուծել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Բաքուն կշռադատված քայլերով առաջ է շարժվում՝ առաջ քաշելով խաղաղության հասնելու հինգ կետերը, իսկ Երևանը դիմադրում է՝ մի կողմից փորձելով հարցը դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթությունում, իսկ մյուս կողմից՝ ժամանակ շահել։

Փորձագետի կարծիքով, ներկայումս աշխարհաքաղաքական իրադրությունը Թուրքիայի և Ադրբեջանի օգտին է, իսկ Հայաստանի համար, կարծես, պատային իրավիճակ է ստեղծվել։

Մանրամասները՝ տեսանյութում։