Ուկրաինայի կորուստները «ներխուժման» մասին տեղեկության տարածումից կազմում են ամսական 2-3 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

ուկրաինա

Ուկրաինայի կորուստները ներխուժման մասին տեղեկատվության տարածումից կազմում են ամսական 2 – 3 միլիարդ դոլար, իսկ այդ հաղորդումների պատճառով սպեկուլյատիվ ճնշումը երկրի արժութային շուկայի վրա գնահատվում Է 1,5 – 2 միլիարդ դոլար: Փետրվարի 21-ին ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք տեսնում ենք, որ անվերադարձ կորուստներն այս սթերսային իրավիճակում, ինչպիսին այժմ Է, կազմում են ամսական 2 – 3 միլիարդ դոլար: Դա թե՛ դադարեցված ներդրումներն են, թե՛ լրացուցիչ գնաճը, կորուստներ զբոսաշրջության ոլորտում, ավիափոխադրումների կրճատումը: Կա նաեւ սպեկուլյատիվ ճնշում ֆինանսական շուկաների վրա, որն արգելափակում Է փոխառությունները, ճնշում փոխարժեքի վրա, (…) դա շուրջ 1,5 – 2 մյիլիարդ դոլար Է»,- ասել Է նա:

Նախագահի գրասենյակի ներկայացուցիչը նաեւ ասել Է, որ տնտեսության կայունացման համար անհրաժեշտ Է 4 – 5 միլիարդ դոլար: «4 – 5 միլիարդ դոլարը պետք Է բավական լինի պետական ծրագրերի շարունակման համար, որոնք մենք պլանավորել ենք: Բայց արտաքին իրադրությունը կարող Է փոխվել»,- ասել Է Շուրման:

Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները: Միեւնույն ժամանակ մի շարք արտասահմանյան պետությունների դեսպանություններ տարհանել են իրենց անձնաազմը Կիեւից եւ համաքաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից անվտանգության նկատառումներով՝ Դոնբասում շփման գծի իրադրության սրման պատճառով:

 --00—ՄՀ