Թեհրանում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի տանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

 

տռռեգտեռգ

Առնվազն ինը մարդ Է զոհվել եւ եւս ինը վիրավորվել Թեհրանի նահանգի Վահիդիյե բնակավարում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին այդ մասին հայտնում Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայությունները:

Նշվում Է, որ պատահարի պահին տան բնակարաններից մեկում ընտանիքը ծննդյան տարեդարձ Էր տոնում:

Փրկարար ծառայությունները շարունակում են աշխատանքը: Մասնագետները պարզում են պայթյունի պատճառները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ