ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

ՊՆ

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:

Շրջանավարտներին շնորհավորել և ավարտական վկայագրեր են հանձնել ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասընթացի ավարտական քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։

Դասընթացի ծրագիրը մշակվել է ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության, ինչպես նաև  և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:

    --00—ՄՀ