Ուկրաինան և Թուրքիայի կստորագրեն ազատ առևտրի մասին համաձայանագիր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիայի հետ ստորագրելու են ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Փետրվարի 3-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիև և հանդիպումը Զելենսկու հետ․ գրել է Ermenihaber.am-ը։

Թուրքիա-Ուկրաինա միջպետական հարաբերությունների 30 ամյակի կապակցությամբ Կիևում տեղի կունենա Բարձր մակարդակի ռազմակավարական խորհրդի 10-րդ նիստը։ 2011-ին ստեղծված այդ խորհուրդը թուրք-ուկրաինական հարաբերությունները բարձրացրել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

2021 թվականին Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7.42 մլրդ դոլար։ Թուրքիայի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021-ին արտահանման ծավալները դեպի Ուկրաինա կազմել է 2.9 մլրդ դոլար՝ 2020 թվականի համեմատ աճելով 43տոկոսով։

 

--00—ՄՀ