Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 7,  24 News

բերման

 

Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով՝ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ առավոտյան «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժել էին Փարաքարի մշակույթի շենք, որտեղ պետք է տեղի ունենար ավագանու նիստը: Նրանց ու ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

--00—ՄՀ