ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ամանորին պատրաստվում ենք շատ պարզ՝ առանց ճոխ, արտառոց արարողությունների, հաշվի առնելով նաև, որ հունվարի 3-ից աշխատանքային օրեր են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը:
«Ժամանակ չի եղել ամանորյա գնումներ, նվերներ կատարել, բայց կհասցնեմ: Մաղթում եմ՝ 2022-ը հույսով լի տարի լինի, մարդիկ իրենց կյանքում զգան դրական փոփոխություններ, և ձեռք բերենք խաղաղություն, մենք էլ մեր աշխատանքով ամեն ինչ անելու ենք դրան նպաստելու համար»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։