Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն այցելել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Պեկրես

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին:

«Վալերի Պեկրեսն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ նա հանդիպել է տեղի քաղաքական գործիչներին: Անվտանգության նկատառումներից ելնելով` այս ճանապարհորդությունը չեն կարողացել լուսաբանել Հայաստանում գործող ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,- գրել է նա:

--00--ԱԹ