ՌԴ-ն ևս կարող է ներկել աշխարհի քարտեզը. Լավրովը՝ Էրդողանին նվիրած թյուրքական քարտեզի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1_0

Ռուսաստանը նույնպես կարող է ներկել աշխարհի քարտեզը՝ ըստ «համացեղակիցների» բնակության տարածքների․ այդ գույները կտարածվեն աշխարհի գրեթե բոլոր շրջաններում: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով թյուրքական աշխարհի քարտեզին, որը նվիրել էին Թուրքիայի նախագահին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ամոթալի բան չեմ տեսնում համացեղակիցների կապը պահպանելու մեջ… Մենք էլ ունենք նման շրջանակ՝ կազմված մեր համացեղակիցներից և մեր հայրենակիցներից։ Մենք ևս կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով․ դա առաջին հերթին ամբողջ հետխորհրդային տարածքն է, դա, իհարկե, հսկայական թվով հայրենակիցներն են, որոնք ներկայացնում են ԽՍՀՄ-ի ժողովուրդներին, նաև Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում, ինչպես նաև Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, նույն Արգենտինայում»,- ասել է  Լավրովը Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ:

Հիշեցնենք՝ քարտեզն Էրդողանին նվիրել էին Թուրքիայի «Ազգային շարժման» ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպմանը: «Թյուրքական աշխարհի» քարտեզում տեղ էին գտել Ռուսաստանի հարավային շրջանները, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզը, Իրանի և Մոնղոլիայի մի հատվածը: Քարտեզը մեծ արձագանք էր գտել ՌԴ-ում։

--00—ԼՄ

Տեսանյութեր