Աշակերտը կարող է հրաժարվել թղթային դասագրքերից, օգտվել էլեկտրոնայիններից. նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

դասագիրք

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղ է գտել նոր նախագիծ` «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը» սահմանելու մասին: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը:

Նախագծում տեղ են գտել հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջները, սահմանվել է թույլատրելի էջերի քանակը և այլն:

  • Դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված):
  • Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ:
  • Հիբրիդ դասագիրքը թղթային դասագիրքն է, որի մեջ ներառված է թվային բովանդակություն

Դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)՝

1) տարրական դասարաններում՝ առնվազն 3 տարի է,

2) միջին և ավագ դասարաններում՝ առնվազն 5 տարի,

3) էլեկտրոնային դասագրքերի գործածության ժամկետը՝ առնվազն 7 տարի է:

  1. Դասագրքերի օգտագործման ժամկետներն ամրագրվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:
  2. Թղթային և էլեկտրոնային դասագրքերի վերարտադրության համար օգտագործվում են սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կղմից դասագրքերի օգտագործման համար ներդրված գումարները: Թղթային և էլեկտրոնային դասագրքերի համար ներդրումային գումարները տարբեր են։
  3. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից:

Նախագիծն ամբողջությամբ` այստեղ:

--00--ԱԹ

Տեսանյութեր