Փաշինյանին հեռացնելու գործընթացը սկսված է, ՀՀ-ն զոհասեղանին է, մեզնով խաղում են․ Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

«Չեմ հավատում, որ Փաշինյանը հրաժարական կտա, որովհետև նա այսօր արդեն բացի իշխանության հարցից, այլ խնդիրներ է լուծում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ներքին գործընթացները կախված են արտաքին գործընթացներից, բայց մենք արդեն ոչ թե սեղանի շուրջ ենք, այլ սեղանի վրա և մեզանով խաղում են:

Ըստ մեր զրուցակցի, մեծ ճիգեր են պետք, որպեսզի մենք դարձյալ հայտնվենք սեղանի շուրջ, իսկ դրա համար չի կարող լինել այս բանակցողը։

«Պետք է փոխվի բանակցողը, եթե ոչ, մենք կմնանք սեղանի վրա, ընդ որում, չի բացառվում, որ այդ դեպքում բանակցային սեղանը վերածվի զոհասեղանի։ Ընդդիմության մեջ ես տեսնում եմ միայն ճառ ասողներ, զանգ կախող չկա, ամենուր խոսում են, ու կոնկրետ գործողություն չկա, ավելին՝ տպավորություն ունեմ, որ ընդդիմությունն այս պահին չի ուզում իշխանություն վերցնել»,- ասել է քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։