Նիկոլին քամելով պատժում են` մաս-մաս անելով նրա իշխանությունը. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք են ինչ-որ ուժերի, որպեսզի մասնատեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Նրան պատժում են և ցույց տալիս, որ էլ երբևէ որևէ մեկի մտքով չանցնի, թե գերտերությունների հետ կարող են խոսել ինչպես հավասարը հավասարի։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ընդդիմադիր բևեռը, որքան էլ թույլ էր ու անկազմակերպ, ի տարբերություն Փաշինյանի, որը կորցնում է իր ընտրազանգվածը, թափ է հավաքում տարբեր բևեռներից։ Կա Ռոբերտ Քոչարյան, հիմա արդեն կա Վանեցյան-ՀՀԿ դաշինք, կա Տեր-Պետրոսյան, որը վերջին շրջանում խոսում է որպես ընդդիմություն։ Չնայած նախկին նախագահների միջև տարաձայնություններին, մի հարցում կա հստակ կոնսենսուս՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա, դա բացահայտ նրանք ցույց են տալիս։ Իհարկե կա նաև ԲՀԿ, որը փորձելու է լինել որպես ջոկեր»,- ասել է Կարեն Քոչարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--0--ԿԿ