Եթե կան զոհեր, դրա մասին պետք է առաջին հերթին պաշտոնապես, ոչ թե արտահոսքերով արձագանքել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանության հետ սերտ կապ ունեցող կայքերը հստակ զոհերի թիվ են նշում, ԱԽ քարտուղարը նշում է, որ վիրավորներ ու կորուստներ կան՝ առանց թիվ նշելու, ՊՆ-ն տեղեկացնում է, որ «զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են»։

Չեմ հասկանում «սլիվով» զոհերի թիվ հրապարակելը, իսկ պաշտոնականով լղոզված ձևակերպումներ ներկայացնելը։ Եթե կան զոհեր, ապա դրա մասին պետք է առաջին հերթին պաշտոնապես, այլ ոչ թե արտահոսքերով արձագանքել»։

--00--ԱԹ