Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 10.30 տոկոսը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24 News  

ընտրություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները  11:00-ի դրությամբ:

Ըստ այդմ` Կապանում  31644 ընտրողից այդ ժամի դրությամբ քվեարկել է 5460 ընտրող, կամ ընտրողների` 17.25 տոկոսը:

Իջեւանում ընտրելու իրավունք ունեցող 33090 ընտրողից մասնակցել է 1985-ը կամ 6 տոկոսը:

Ստեփանավանում 13333 ընտրողից  մասնակցել է 760 ընտրող, կամ 5.70 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 34-ն են մասնակցել, կամ 5.01 տոկոսը:

Արզնի համայնքում 2052 ընտրողից 52-ը կամ 4 տոկոսը:

Բոլոր համայնքներում ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից 11:00-ի դրությամբ տընտրություններին մասնակցել են 8321-ը կամ  10.30 տոկոսը:

Նշենք, որ Արզնի համայնքում այսօր ավագանու անդամների ընտրություն է:

--00--ԱՀ