Կոչ եմ անում պաշտպանել զոհված Մարտիկ Երեմյանի և նրա խիզախ եղբոր բոլոր մարդկային իրավունքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական

Իմ զորակցությունն եմ հայտնում Նորայր Միրզոյանին, որը հարկադրված իր ձեռքն է վերցրել իր զոհված եղբոր համար արդարադատության իրականացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Միաժամանակ, կոչ եմ անում Հայաստանի և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ հասնել իրական արդարադատության, և պաշտպանել զոհված Մարտիկ Երեմյանի և նրա խիզախ եղբոր բոլոր մարդկային իրավունքները»,-գրել է Ավետիք Չալաբյանը։

--0--ԿԿ