Ադրբեջանցիների վրա նռնակ նետած Միրզոյանի կինը տեղյակ չէ ամուսնու ճակատագրից

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

նկար

Այսօր ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Նորայր Միրզոյանի կինը՝ Սուսաննան, տեղեկություն չուներ ամուսնու գտնվելու վայրի և որպիսության մասին: 

«Չգիտեմ, ճիշտն ասած, լավ վիճակում չեմ, շատ ահավոր վիճակում եմ», - ասաց նա 24News-ին ու չշարունակեց խոսակցությունը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նորայր Միրզոյանը նռնակ էր նետել Շուշիի ճանապարհին հերթապահություն իրականացնող ադրբեջանցիների ուղղությամբ՝ ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների:

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին՝ Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է:

--00--ԱԹ