Մեր հերթն էր կռվելու, շանս չկար սաղ մնալու. ենթադրում էինք՝ ամբողջ հարավը ընկել ա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, ով մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Նա, մասնավորապես, գրել է. «Չէի ուզում գրել, չդիմացա։

Մի տարի առաջ Մարտակերտի կողմը ճակատի ամբողջ երկայնքով, աջից՝ ձախ, Մատաղիսից՝ Ասկերան, ամեն տեսակի հայտնի և անհայտ զինատեսակներից աննախադեպ հրետակոծության ընթացքում ժամկետային դիրքապահ զինվորների հետ պատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մարտակերտը հեռվից սև երկինքն էր լուսավորում, սիրուն կարմիր, ինչոր մեծ բան էր վառվում։ Ոչ մի բան չգիտեինք, ենթադրում էինք, որ ամբողջ հարավը ընկել ա, նույնիսկ Ստեփանակերտը։ Ակնհայտ էր, որ առաջնագիծը հարթուկվելու էր՝ գնար, թե մեր հետևը ինչ ուժեր կային (թե չկային), ո՛չ գիտեինք, ո՛չ էլ հետաքրքիր էր։

Պրակտիկ հարցեր էինք քննարկում. ոնց դիրքավորվենք, կռվենք, թե սպասենք գան՝ տրաքացնենք։ Լիքը իրար վրա ֆռացինք, օրինակ, միտք եղավ բլինդաժը մինապատել, հետո հասկացանք, որ մեզանից մի դլբյբ անպայման մի բան մոռացած կլինի, հետ կգնա՝ կտրաքի։

Փախնելու մասին խոսք չկար։ Որուհետև մենք՝ մոբերս, քիչ էինք, հիմնականում երեխեքն էին։ Վախենալու էր, շատ, բայց պանիկա չկար, ուղղակի հասկանում էինք, որ մեր հերթն ա կռվելու ու շանս չկա սաղ մնալու, բայց դե նորմալ ա։ Հետո մեկ էլ կեսգիշերին ամենինչ լռեց։ Զանգեցին՝ չկրակել Հրադադար ա։ Ուրախացանք, շատ, ժամանակ շահելը, շունչ քաշելը կայֆ բան ա։ Հետո ասեցին՝ հողերը տվել ենք։ Չէինք հավատում։ Ոռի գիշեր էր, լուռ ու անորոշ։ Հետո ավելիվատ ու անհասկանալի»:

--00--ԿԿ