Մենենդեսը Արցախի դեմ թուրքական անօդաչուների կիրառման մասին զեկույց է պահանջել ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ամն

Սենատոր Բոբ Մենենդեսը պահանջել է ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից՝ զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին։ Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Բոբ Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառումը։

--00—ԼՄ