Բացահայտվել է հանցագործության 129 դեպք, որից՝ 8-ը նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

պարեկ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որից՝ 8-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 13, զենք-զինամթերքի առգրավման՝ 10, ընտանեկան բռնության՝ 6, սառը զենքի հայտնաբերման՝ 5, ծեծի՝ 4, խուլիգանության և ընտրական իրավունքի խախտման՝ 2-ական, կողոպոտի, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, որսնագողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությոնների չարաշահման, ծանր վիրավորանքի, թմրանյութի իրացման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ավազակային հարձակման՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ