Սերխիո Ռամոսը շնորհավորել է Կապառոսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սպորտ

Իսպանիայի հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ծննդյան օրվա առթիվ:

Հիշեցնենք՝ երեկ Կապառոսը դարձավ 66 տարեկան:

Ռամոսը լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում:

Մինչև «Ռեալ» տեղափոխվելը, Ռամոսը Կապառոսի գլխավորությամբ խաղացել է «Սևիլիայում»։ 2003/04 մրցաշրջանում «Դեպորտիվոյի» դեմ գավաթային խաղում Կապառոսը դաշտ է դուրս բերել Ռամոսին, ով այդ ժամանակ 18 տարեկան էր:

Համարվում է, որ  Ռամոսին, ով  համաշխարհային ֆուտբոլի դեմքերից մեկն է, բացահայտել է հենց Խոակին Կապառոսը:

Սպորտ

--0--ԿԿ

Տեսանյութեր