Ռամոսը կհեռանա «Ռեալ»-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Սպորտ

Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը կհեռանա ներկայիս ակումբից: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:

Ռամոսը և «Ռեալ»-ը համաձայնության չեն գալիս պայմանագրի կետերի շուրջ: Պաշտպանի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ ավարտվում է 2021 թվականին:

Սերխիո Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին: Արդեն իսկ ավարտված մրցաշրջանում նա թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 21 խաղի:

--00--ԿԿ