ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Հայ-չեխական հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Չեխիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Չեխիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում»-այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի հետ համատեղ հայտարարության ժամանակ:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորմանը, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Արցախի խնդրի ամբողջական կարգավորման համար։
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկը։
--0--ԿԿ