Արայիկ Հարությունյանը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն է. 168.am

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Լևոն

 168.am-ի  տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն է ժամանել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր թիկնապահների ուղեկցությամբ:

Արայիկ Հարությունյանի այցից առաջ տարածքում նկատվել է վերջինիս նախկին խոսնակ, ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը՝ 2 հոգու ուղեկցությամբ:

Մեզ հետ զրույցում Վահրամ Պողոսյանն ասաց, որ այցի առնչությամբ կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

--00—ՄՀ