Մենք դավաճանության պատճառով պարտվեցինք, ամեն ինչ արել են, որ զորքն անկառավարելի դառնա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Մեր բանակն ու զինվորը չեն պարտվել, տեղի է ունեցել պետական դավաճանություն, արվել է ամեն ինչ, որ բանակը չկառավարվի։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Գրիգոր Գրիգորյանը՝ նշելով, որ «պետական դավաճանությունը կատարվել է քաղաքական էլիտայի կողմից»։ 

«Եթե Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից արձակված հրամանները հասել են Ղարաբաղ, բայց չեն հասել զորքերին, բա ի՞նչ է դա, եթե ոչ միտումնավոր դավաճանություն», - նշել է նա՝ հայտնելով այլ մանրամասներ։

--00--ԿԿ

Տեսանյութեր