«Մասոնները» և «Սորոսը» ծրագիր ունեն ոչնչացնել ՀՀ-ն, իշխանությունը սպասարկում է նրանց շահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

««Մասոնները» և «Սորոսը» ծրագիր ունեն ոչնչացնել Հայաստանը, իշխանությունը սպասարկում է նրանց շահը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

Նրա համոզմամբ՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հեռացումը կարող է կապված լինել Տավուշում անկլավների վերադարձի հետ։

Գրիգորյանը պատմեց, որ ինքը ծառայել է Խաչատուրովի հետ՝ վերջինիս բնութագրելով որպես վճռական հրամանատար։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Գրիգորի Խաչատուրովին հիմա հետապնդում են, ինչպես վերջին տարիներին հետապնդում են հորը՝  նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ