Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Սյունիքի ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

նկար

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են փակ պահել Սյունիք մարզի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ եւ  Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները։ Այս մասին 24News-ին հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ նշելով, որ գիշերվա ընթացքում փոփոխություններ չկան։ 

«Ամեն ինչ նույնն է, փոփոխություններ չկան, ադրբեջանցիները շարունակում են փակ պահել ճանապարհները, այսօր, ենթադրվում է, բանակցությունները կվերսկեն», - ասել է նա։ 

Հիշեցնենք, որ չորեքշաբթի կեսգիշերին մոտ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները, որոնք իրենց վերահսկողության տակ են անցել նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հետևանքով։ Չնայած դրան՝ այս երկու հատվածներում տեղադրվել էին ռուսական ուղեկալներ մեքենաների անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով։ Իբրև այլընտրանքային դիտարկվում է Տաթևի ճանապարհը, սակայն այն բավականաչափ լայն չէ բեռնատարների ու ավելի մեծ մեքենաների համար։

--00—ԼՄ