Սյունիքում կինն ամուսնուն հրավիրել է սրճարան՝ զրուցելու, բենզին լցրել վրան ու այրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

Oգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմանում  «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Անդրանիկ Ծ.-ն է: Մինչ բժիշկնեը բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Գորիսի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի  սահմաններում Անդրանիկ Ծ.-ի և նրա կնոջ՝ Արևիկ Ծ.-ի միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով կինը ամուսնու հետ հանդիպել է Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեում գործող բացօթյա սրճարանում զրուցելու նպատակով և այդ ժամանակ շշով բենզինը լցրել է ամուսնու կրծքավանդակին և այրել, ինչի հետևանքով էլ  վերջինը վնասվածքներ է ստացել:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

--00—ԼՄ