Ովքե՞ր կարող են մասնակցել ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող քննությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության վերաբերյալ:

Գրավոր քննությունը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00-ին ՀՀ քննչական կոմիտեում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5):

Քննության մասնակիցները փաստաթղթերը պետք է ներկայացնեն 2021թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն պահանջվող փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին:

Հայտարարությունը՝ ստորև`
Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության վերաբերյալ

--00--ԱԹ