Փաշինյանը փոխվարչապետ և նախարարներ նշանակելու առաջարկություններ է ներկայացրել նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։  Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Փաշինյանն առաջարկել է  Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի, Կարեն Անդրեասյանին՝  արդարադատության, Տիգրան Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնում։

ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու առաջարկ նախագահը դեռ չի ստացել։

--00—ՄՀ