Նախագահը ստորագրել է ՊՆ, ՇՄ և սոցապնախարարներ նշանակելու հրամանագրերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

կոլաժ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն  Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության, Ռոմանոս Պետորսյանը՝ շրջակա միջավայրի, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։

 «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:»,- ասված է համապատասխան հրամանագրերում։

 --00—ՄՀ