Ադրբեջանի ԶՈւ-ն «սողացող ներթափանցման» շնորհիվ առաջ է ընթանում դեպի ՀՀ խորքը. Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

սահման

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները վաղ առավոտյան հարձակում են գործել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Wargonzo-ն, հղում անելով Վարդենիսի շրջանում շփման գծում տիրող իրավիճակին տեղյակ իր աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն սողացող ներթափանցման շնորհիվ առաջխաղացում ունի դեպի ՀՀ տարածքի խորքերը:

Ըստ տելեգրամյան ալիքի` առաջին հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը գրավել է հայկական դիրքերից մեկը, որը հետո հայկական կողմը վերադարձրել է: Կան զոհեր: 

Ադրբեջանական հետևակը հարձակվել է նաև ևս երկու հայկական դիրքերի վրա, որ տեղակայված են նույն հատվածում՝ Վարդենիսի շրջանում: Կան տեղեկություններ, որ մարտերը շարունակվում են:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս