Ստամբուլում ձերբակալել են հայկական եկեղեցու վրա պարող տղամարդկանց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Ստամբուլ

Ստամբուլի հայկական «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ ձերբակալվել են: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղում անելով քաղաքի վարչակազմին:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ մի խումբ երիտասարդներ պարել են այն փողոցում, որտեղ տեղակայված է եկեղեցին: Երկու տղամարդ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բարձրացել են եկեղեցու պատին և շարունակել պարելը: Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասնակցությամբ միջադեպի տեսանյութը տարածվել է սոցկայքերում:

--00--ԱԹ