Սյունիքի համայնքապետերի ձերբակալումը վրեժխնդրություն է` ուղղված «Հայաստան» դաշինքի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը 24News-ին հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի համայնքապետների մասով իրավական գործընթացներին, ասել է, որ դրանք մանր վրեժխնդրություն են:

«Սա ուղղորդված գործողություն է «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ, և պարոն Չարչյանի կալանավորումը, հատկապես Սյունիքի համայնքապետների կալանավորմները նպատակ են հետապնդում մանր վրեժխնդրության և, իհարկե, ինչ-որ գործընթացներից համայնքապետներին հեռու պահելուն»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզի այդ համայնքապնետերը պաշտպանել են հայրենիքը սահմանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 --00—ԼՄ