Հնարավոր է ՀՀ-ն նորից բերել զարգացման հուն, և ընդհանրապես ամեն ինչ լավ է լինելու. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։

Անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Որպես հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարզ, հարցերի մի մասը վերաբերել է ոլորտի հեռանկարներին։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը՝ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել ևս՝ արտադրանքի սպառման խնդիր։

Անդրադարձ է կատարվել բանակի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, գերիներին, կրթական քաղաքականությանն ու այլ հարցերի։

Քոչարյանը հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն, և ընդհանրապես ամեն ինչ լավ է լինելու։

--00--ԿԿ